Մատչելիության հղումներ

Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի երկրներին կոչ է անում Կիևին ՀՕՊ համակարգեր մատակարարել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոցված անօդաչու թռչող սարքի մոտ, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոցված անօդաչու թռչող սարքի մոտ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, կոչ է արել Կիևին հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր մատակարարել։

«Կոչ եմ անում ձեզ մեծացնել ՀՕՊ համակարգերի՝ մեր երկրին մատակարարման հնարավորությունները։ Խնդրում եմ նաև օժանդակել մեզ այդ ուղղությամբ համապատասխան որոշումների կայացումն արագացնելու հարցում», - հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի պետությունների ղեկավարների Լատվիայում ընթացող գագաթաժողովի մասնակիցներին։

Հավաքի աշխատանքներին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների և բալթյան երեք պետությունների ղեկավարները։

XS
SM
MD
LG