Մատչելիության հղումներ

Ճապոնիան հաստատել է հինգ տարվա աննախադեպ մեծ ռազմական բյուջե


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, արխիվ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, արխիվ

Ճապոնիան պաշտպանական ծախսերին կտրամադրի Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոշոր գումարը՝ մոտ 320 միլիարդ դոլար առաջիկա հինգ տարվա կտրվածքով:

Տոկիոն դա պատճառաբանում է Չինաստանի ագրեսիվ կեցվածքին հակազդելու անհրաժեշտությամբ:

Այդ գումարով Ճապոնիան կարող է ձեռք բերել հրթիռներ, որոնցով հնարավոր կլինի հարվածներ հասցնել նաև Չինաստանին:

Տոկիոյում չեն բացառում, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման օրինակով Չինաստանը կարող է մի օր հարձակվել Թայվանի վրա, և դա վտանգ կստեղծի հարևանությամբ գտնվող Ճապոնիային պատկանող կղզիների համար:

Վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, թե «ռազմական նոր բյուջեի հաստատումը պատմական շրջադարձ է երկրի համար»:

Հինգ տարվա կտրվածքով 320 միլիարդ դոլարը կլինի աշխարհում երրորդ ամենախոշոր ռազմական բյուջեն Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG