Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում, որտեղ այսօր Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր են կնքել` վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:

«Այս փաստաթուղթը էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին», - հայտարարել է Ֆոն դեր Լայենը` ստորագրման արարողության ժամանակ:

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG