Մատչելիության հղումներ

Պայթյուններ Կիևի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում


Ուկրաինա - Հոսանքազրկված Կիևը, 15-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Հոսանքազրկված Կիևը, 15-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի Կիևի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում պայթյուններ են տեղի ունեցել, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան իր Տելեգրամ ալիքում գրել է, որ հակաօդային պաշտպանությունը գործում է։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի Դեսնյանսկի և Դնեպրովսկի շրջաններում։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը գրել է, որ քաղաքում պայթյուններ են լսվում արդեն երկրորդ օրն անընդմեջ։ «Նախնական տվյալներով՝ հրթիռային հարվածի տակ է հայտնվել ենթակառուցվածքային օբյեկտ: Հնարավոր է, որ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ լինեն: Զգույշ եղեք և մնացեք ապաստարաններում», - զգուշացրել է նա:

Խարկովի մետրոյում գնացքների երթևեկությունը դադարեցված է, հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Խարկովն ամբողջությամբ հոսանքազրկվել է։

XS
SM
MD
LG