Միացյալ Նահանգների իշխանությունները ՄԱԿ-ի կանոնները փոխելու ճանապարհ չեն տեսնում՝ Ռուսաստանին կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամությունից զրկելու համար, երեկ ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
Այսպես նա պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի երկու անդամների համապատասխան նախաձեռնության մասին լրագրողների հարցին: Ժան Պիեռն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն առանց հապաղելու կիրականացներ դա նման հնարավորություն ունենալու դեպքում:
Բացի այդ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել Մոսկվային մեկուսացնելու միջոցառումները, ինչպես նաև պատժամիջոցների և այլ քայլերի միջոցով ճնշում գործադրել ռուսական կողմի վրա։