Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Բաքվի հաղորդումը


Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են երեկ երեկոյան` համապատասխանաբար ժամը 20-ին ու 20:10 Լաչինի և Աղդամի շրջաններում ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը որակում է հերթական ապատեղեկատվություն:

Արցախի պաշտպանական գերատեսչությունն էլ նշում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել նույն օրն արդեն երկրորդ անգամ:

XS
SM
MD
LG