Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին նորից հացադուլ է հայտարարել


Միխեիլ Սաակաշվիլին աղոթում է դատարանում, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլին աղոթում է դատարանում, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերստին հացադուլ է հայտարարել: Նա դիմել է բողոքի այդ միջոցին, քանի որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նրան թույլ չի տվել տեսակապով մասնակցել դատական նիստին:

Նախկին նախագահի հայտարարությունը հրապարակել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն:

«Այսօր ինձ զրկել են իմ դատական նիստին մասնակցելու տարրական իրավունքից, դա վրացական և միջազգային բոլոր օրենքների կոպիտ խախտում է»,- ասվում է Սաակաշվիլիի հայտարարությունում:

«Այս վիճակից կա միայն մեկ ելք՝ երրորդ նախագահին փոխադրել արտերկիր, հեղինակավոր հիվանդանոցում բուժում ստանալու համար: Եթե այս օլիգարխիկ ռեժիմը մերժի նրա փոխադրումն, ուրեմն կապացուցի, որ ընդամենը ցանկանում է սպանել Սաակաշվիլիին»,- ասել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան:

Այսօրվա դրությամբ Սաակաշվիլին գտնվում է Թբիլիսիում «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում: Երրորդ նախագահի աջակիցների պնդմամբ, նա ծայրահեղ հյուծված վիճակում է:

Իշխանությունը պնդում է, թե բանտարկված նախկին նախագահը պատշաճ բուժօգնություն է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG