Մատչելիության հղումներ

Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ


Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկը, արխիվ
Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ կապ են պահպանում Երևանի մասնագետների հետ։

Ըստ նախարարության՝ ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, գերատեսչությունը, սակայն, անհանգստացնող է համարում դեղամիջոցների մատակարարման անհնարինությունը։

Արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

XS
SM
MD
LG