Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Հայաստանը շարունակում է բանակցությունների իմիտացիայով զբաղվել»


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին պատրաստվում է հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ հետ՝ խաղաղ պայմանագրին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով։

«Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն հաստատել ինքնիշխանության և երկու երկրների սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչման հիմքի վրա։ Խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները մեկնարկել են։ Նոյեմբերի 7-ին,Հայաստանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր վերանայված առաջարկները։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկա շաբաթներին», - Բայրամովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը։

«Չնայած երկկողմ բանակցություններում դինամիկայի նկատվող աճին, առաջընթացը շարունակում է սահմանափակ մնալ, քանի որ Հայաստանը զբաղված է [բանակցությունների] իմիտացիայով։ Հայաստանը շարունակում է չկատարել միջպետական հարաբերությունների կարգավորման երեք հիմնական ուղղություններով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ համաձայնագրի ստորագրում, սահմանների դելիմիտացիա և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG