Մատչելիության հղումներ

2-3 բալլանոց երկրաշարժ Երևանից 20 կմ հարավ


Կեսգիշերին 2-3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Երևանից 20 կիլոմետր հարավ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 1.9 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 00:14 (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14) հյուսիսային լայնության 40.00 աստիճան և արևելյան երկայնության 44.50 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում` 2 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG