Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը քննարկեց ՆԳՆ ստեղծելու հարցը


Ազգային ժողովն այսօր քննարկեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի` Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը, իսկ ՆԳՆ-ի ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ:

Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Կառավարությունը նախագծին հավանություն էր տվել նոյեմբերի վերջին և հրատապ կարգով ուղարկել Ազգային ժողով՝ հաստատման։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

XS
SM
MD
LG