Մատչելիության հղումներ

Իրանում ազատազրկման է դատապարտվել հոգևոր առաջնորդի զարմուհին


Թեհրանի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստ Ֆարիդե Մորադխանիին, որը Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի զարմուհին է, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը։

Մորադխանին Խամենեիի քրոջ դուստրն է, երկրում հայտնի է մահապատժի դեմ, քաղաքացիական ազատությունների համար իր ակտիվ պայքարով։ Նրա հայրը հակաիսլամական այլախոհ Ալի Թեհրանին է, նա շուրջ 10 տարի բանտում է անցկացրել։

Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին՝ անցած ամիս Մորադխանիի անունից տեսանյութ է հրապարակվել, որում ընդդիմադիր ակտիվիստը միջազգային հանրությանը կոչ է արել խզել կապերը պաշտոնական Թեհրանի հետ և դադարեցնել բոլոր տեսակի գործարքները՝ ի պատասխան մարդու իրավունքների կոպիտ խախտումների:

XS
SM
MD
LG