Ղրղզստանում կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, հայտնում է կառավարությունը:
Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 9-ին է աշխատանքային այցով մեկնում Բիշքեկ:
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը Երևանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին: