Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ:

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների իններորդ փաթեթը: Դրանում ընդգրկված է մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինծառայողների և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի պաշտոնյաների և այդ ոլորտի հիմնարկների նկատմամբ:

Բացի այդ, ցանկում բանկեր են, քիմիական, էլեկտրոնային և տեղեկատվական ոլորտի ընկերություններ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, պատժամիջոցները թույլ կտան սահմանափակել անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու և արտադրելու Մոսկվայի հնարավորությունները:

Այսօրվա դրությամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցուցակում են 118 իրավաբանական և ավելի քան 1200 ֆիզիկական անձինք, նեռարյալ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա մերձավոր շրջապատը:

Փաթեթն ուժի մեջ կմտնի Եվրոպական միության Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի:

XS
SM
MD
LG