Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը «ցեղասպանություն» որակեց Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում


Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող «Պուտին, Հաագան քեզ է սպասում» գրությամբ քաղաքական պաստառ, արխիվ
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող «Պուտին, Հաագան քեզ է սպասում» գրությամբ քաղաքական պաստառ, արխիվ

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել բանաձևին, որով «ցեղասպանություն» են որակվում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:

Նախագիծը հեղինակել են դեմոկրատականներ Բեն Քարդինը, ով նախագահում է ամերիկյան Հելսինկյան կոմիտեն, և Ռիչարդ Բլյումենթալը, հանրապետականներ Ջիմ Ռիշը և Լինդսի Գրեմը:

Բանաձևը դատապարտում է Ռուսաստանին «Ուկրաինայում ցեղասպան գործողություններ կատարելու համար» և կոչ է անում ԱՄՆ-ին ու դաշնակիցներին շարունակել աջակցությունը Կիևին:

Բանաձևը նաև կոչ է անում նախագահ Ջո Բայդենին «Մագնիտսկու օրենքով» պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ցեղասպանության համար պատասխանատվություն կրողների նկատմամբ:

«Իր գործողություններով [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինյը վստահ նկատել է տվել, որ նպատակն ուկրաինացի ժողովրդի գոյության դադարեցումն է: Ես անձամբ եմ տեսել նրա վայրագությունների հետևանքներն Իրպենում և Կիևի շրջանի այլ հատվածներում», - ասել է սենատոր Ռիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG