Անցնող տարվա ամենափնտրվող բառը Wordle-ն է։ Google-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը, ըստ որի` 2021-ին ստեղծված այս խաղ-գլուխկոտրուկն ամբողջ աշխարհում ամենաշատ փնտրվող բառն է, այն անգամ առաջ է անցել Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանն առնչվող որոնումներից, Ուկրաինա բառից։
Այս օնլայն խաղն անցած տարի կայծակնային արագությամբ գրավեց օգտատերերին։ Խաղացողները ամեն օր թաքնված մեկ բառ են փորձում գտնել՝ դրա համար ունենալով միայն 6 փորձ։
Խաղը նաև նմանակներ ունի։ Հայերեն տարբերակն էլ կա՝ «Բառդլ»-ը:
Ամերիկյան ընկերությունը նաև ամփոփել է ամենաշատ որոնվող աստղերի անունները։ Դերասանների ցանկը գլխավորում է Ջոնի Դեպը՝ նրան շատ սկսեցին փնտրել իր աղմկահարույց ամուսնալուծության ընթացքում։ Հաջորդում է Ուիլ Սմիթը, որի մասին շատ խոսվեց Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ դերասան Քրիս Ռոքին ապտակելուց հետո։