Մատչելիության հղումներ

ԵՄ-ն տարածաշրջանի ամենաժամանակակից և մեծ հիվանդանոցն է բացել Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին


Հիվանդանոց Թուրքիայում, արխիվ
Հիվանդանոց Թուրքիայում, արխիվ

Եվրամիությունն այսօր տարածաշրջանի ամենաժամանակակից և մեծ՝ 400 մահճակալով հիվանդանոցն է բացել Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին, որտեղից Անկարան ռազմական գործողություններ է իրականացնում քրդական ուժերի դեմ։ Ծրագրի իրականացման համար Բրյուսելը 50 միլիոն եվրո է տրամադրել։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմից հետո հարյուր հազարավոր փախստականների ապաստան տալու համար, միաժամանակ որևէ խոսք չի ասել Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ նոր հարձակում սկսելու՝ նախագահ Էրդողանի վերջին սպառնալիքների վերաբերյալ։

«Դեսպան Մեյեր-Լանդրութը պարզապես ասաց, որ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ Սիրիայի ողջ հակամարտության համար, որը թույլ կտա փախստականներին ու գաղթականներին տուն վերադառնալ», - հաղորդում է «Ֆրանսպրես»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG