Մատչելիության հղումներ

Իրանը չորս մարդու մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով


Կիրակի առավոտյան չորս իրանցիներ կախաղան են բարձրացվել Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Իրանի դատական համակարգի հետ կապ ունեցող Mizan News գործակալությունը։

Մեկ շաբաթ առաջ Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել նրանց մահապատժի ենթարկելու ավելի ցածր ատյանի դատարանի վճիռը։

Նույն գործով ևս երեք ամբաստանյալներ դատապարտվել են 5-ից 10 տարվա ազատազրկման երկրի անվտանգության դեմ հանցագործությունների, մարդկանց առևանգումներին մեղսակցություն ունենալու և զենք պահելու մեղադրանքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG