Մատչելիության հղումներ

Էրդողանը պնդել է, որ Թուրքիան կավարտի հարավային սահմանին «անվտանգության գոտու» ստեղծումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը մասնակցելով երկրի հարավ-արևելքում մի շարք օբյեկտների բացման արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան անպայման կավարտի իր հարավային սահմաններից 30 կիլոմետր խորությամբ (Սիրիայի տարածքում) «անվտանգության գոտու» ստեղծումը։

«Հարձակումներն ու ճնշումները մեզ չեն ստիպի շեղվել նախատեսված ճանապարհից, մեր վճռականությունը անսասան է», - ընդգծել նա։

Վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական նոր գործողություն սկսելու պլանների մասին, որին Վաշինգտոնը դեմ է։ Անկարայի պնդմամբ՝ այնտեղ ահաբեկչական խմբավորումներ են գործում և խոսքը նրանց դեմ պայքարելու մասին է։

«Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերում է նույն զգայնությամբ, ինչպես Բոսնիա և Հերցեգովինայում, Ղարաբաղում, Լիբիայում և աշխարհի տարբեր վայրերում։ Սիրիայում քրդերը մեր եղբայրներն են, ինչպես նաև արաբներն ու թուրքմենները»,- ասել է նա։

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել անկայունություններով, հակասություններով և հակամարտություններով լի տարածաշրջանում։ Ցանկացած թույլ երկիր իրեն դատապարտում է արտաքին միջամտության, ընդգծել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG