Մատչելիության հղումներ

Ստեղծված իրավիճակում անհնար է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ. ԼՂ ԱՆ


Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարւթյունը՝ հավելելով՝ լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

«Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում», - նշված է հաղորդագրությունում։

Արցախի Առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։

Ավելի վաղ Ստեփանակերտը հաղորդել է, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG