Մատչելիության հղումներ

Ռուսական հրետակոծության հետևանքով Խերսոն քաղաքը կրկին մնացել է առանց էլեկտրականության


Ռուսական զորքերը նորից գնդակոծել են ուկրաինական Խերսոն քաղաքը, որի հետևանքով դադարեցվել է քաղաքի էլեկտրամատակարարումը:

«Ռուս զավթիչները գնդակոծել են Խերսոնը, վնասել են էլեկտրացանցերը: Քաղաքը կրկին մնացել է առանց էլեկտրականության», - Telegram-ում ասել է նահանգապետ Յարոսլավ Յանուշևիչը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում՝ փորձելով վերականգնել վնասը:

Երեք մարդ է զոհվել նախորդ օրը քաղաքում ռուսական գնդակոծության հետևանքով, ասել է Յանուշևիչը։

Միլիոնավոր ուկրաինացիներ ձմռան սկզբին մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման՝ ռուսական հարվածներից հետո: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ասել է, որ Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա հետագա հարձակումները «անխուսափելի են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG