Մատչելիության հղումներ

Երկրաշարժ՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք


Դեկտեմբերի 2-ին, ժամը 19:33-ին գրանցվել է Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալլ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG