Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։ Հայտնի չէ՝ հանդիպումը եռակո՞ղմ ձեւաչափով կլինի, թե՞ Եվրամիության ղեկավար պաշտոնյան նախարարների հետ առանձին-առանձին կհանդիպի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպում ծրագրված չէ։