Մատչելիության հղումներ

Լեհաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Լեհաստանում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի 29-րդ հավաքի շրջանակներում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ադրբեջանցի նախարարը Twitter-ում գրել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին և համատեղ գործողությունների օրակարգով նախատեսված հետագա քայլերին առնչվող հարցեր:

«Ադրբեջանը և Թուրքիան միշտ միասին են, մեկ ազգ, երկու պետություն»,- գրել է Բայրամովը:

Թուրք նախարարը, իր հերթին, նույն սոցցանցում գրել է, թե իր ադրբեջանցի «եղբոր» հետ քննարկել են իրենց օրակարգի ընդհանուր հարցերը, ինչպես նաև ձեռնարկվելիք քայլերը։

«Թուրքիան և Ադրբեջանը միշտ և ամենուր միասին են՝ ձեռք-ձեռքի», - գրառումն ամփոփել է Չավուշօղլուն։

XS
SM
MD
LG