Մատչելիության հղումներ

Իրանի պաշտոնական տվյալներով՝ երկրում բախումներում 300-ից ավելի մարդ է զոհվել


Իրան - Անկարգություններ Անդիմեշք քաղաքում, 23-ը նոյեմբերի, 2022թ.
Իրան - Անկարգություններ Անդիմեշք քաղաքում, 23-ը նոյեմբերի, 2022թ.

Իրանի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են երկրում բողոքի ցույցերն ուղեկցող բախումների զոհերի ընդհանուր թիվը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ բախումներում ավելի քան 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերից։ Նա նաև նշել է, որ զոհերից շատերը շարքային իրանցիներ են, ովքեր չեն մասնակցել ցույցերին։

Իրանցի իրավապաշտպանների տեղեկություններով, մինչդեռ, ավելի քան 450 ցուցարար և անվտանգության 60 աշխատակից է զոհվել: Ձերբակալվել է ավելի քան 18 հազար մարդ։

Իրանում բողոքի ալիքը հաջորդել է սեպտեմբերի 16-ին «բարոյականության ոստիկանության» բաժանմունքում 22-ամյա Մահսա Ամինիի մահվանը: Ծագումով քուրդ կինը բերման էր ենթարկվել մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար:

XS
SM
MD
LG