Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը:
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ավելի ուշ հայտնել է, որ փոխանցումը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Սեպտեմբերյան մարտերում, պաշտոնական տվյալներով, հայկական կողմից 211 մարդ է զոհվել, նրանցից առնվազն 11-ը սպանվել են ադրբեջանական գերության մեջ։ Ադրբեջանը մինչև այժմ 143 զինծառայողի մարմին էր փոխանցել, հայրենադարձվել է 17 գերի:
Ադրբեջանը հաղորդել էր իր կողմից 80 զինծառայողի զոհվելու մասին։