Մատչելիության հղումներ

Սունակը մտադիր է հայտարարել, որ 2023-ին Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին․Reuters


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ հաջորդ տարի Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին` առնվազն նույն ծավալով (և, հնարավոր է, ավելի շատ), քան այժմ:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ծանոթանալով վարչապետի ելույթի տեքստին, որը նա պետք է հնչեցնի այսօր։

Անցած շաբաթավերջին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել ձմռանն ընդառաջ միլիոնավոր ֆունտ ստերլիգի օգնության նոր փաթեթ Ուկրաինային տրամադրելու մասին:

Ավելի վաղ Կիև չնախատեսված այց էր կատարել Բրիտանիայի նորընտիր վարչապետը: Լոնդոնը ռուս-ուկրաինական արդեն ինն ամիս տևող պատերազմի ընթացքում համարվում է Կիևի ամենահուսալի դաշնակիցներից մեկը:

XS
SM
MD
LG