Մատչելիության հղումներ

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Մակեյի մահվան կապակցությամբ


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մակեյի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան մասին հաղորդմամբ: Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին և մտերիմներին», - Թվիթերում գրել է Միրզոյանը:

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանկարծամահ է եղել այսօր՝ 64 տարեկանում:

XS
SM
MD
LG