Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԺ ՀՅԴ պատգամավորն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի քարտեզագիրքը


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես, արխիվ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես, արխիվ

Մադրիդում Սոցիալիստական ինտերնացիոնալի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն այսօր առավոտյան հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրվել է Սոցինտերնի նախագահ:

ՀՅԴ պատվիրակությունը շնորհավորել է Իսպանիայի վարչապետին Սոցինտերնի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը Պեդրո Սանչեսին է փոխանցել «Արցախի Հանրապետության քարտեզագիրքը»:

Կուսակցության գրասենյակից հայտնում են նաև, որ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է Սոցինտերնի փոխնախագահի պաշտոնում:

Դաշնակցության պատվիրակությունը Սոցինտերնի կոնգրեսի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG