Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը


ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, նոյեմբեր, 2022թ.
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, նոյեմբեր, 2022թ.

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ իր հարկային փաստաթղթերը Կոնգրեսի հանձնաժողովին չփոխանցելու հարցով:

Թրամփը ԱՄՆ նախագահներից առաջինն է վերջին 40 տարիներին, ով հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագրերը՝ ինչպես որպես նախագահի թեկնածու, այնպես էլ որպես պետության ղեկավար։

Մեծահարուստ քաղաքական գործիչը, ով ցանկանում է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար, տարիներ շարունակ փորձում է խոչընդոտել իր հարկային փաստաթղթերի փոխանցումը Կոնգրեսին, որտեղ մեծամասնություն էին կազմում դեմոկրատները։ Այժմ, սակայն, Թրամփը սպառել է բոլոր իրավական հնարավորությունները, Գերագույն դատարանը վերջին ատյանն էր, որի հետ Սպիտակ տան նախկին ղեկավարը հույս էր կապում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG