Մատչելիության հղումներ

Առաջին խոշոր սենսացիան Քաթարում. Արգենտինա-Սաուդյան Արաբիա 1-2


Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումը, «Լուսայիլ» մարզադաշտ, Լուսայիլ, Քաթար, 22 նոյեմբերի, 2022թ.
Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումը, «Լուսայիլ» մարզադաշտ, Լուսայիլ, Քաթար, 22 նոյեմբերի, 2022թ.

Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության C խմբում այսօր տեղի ունեցավ Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների հանդիպումը, որն ավարտվեց հարավամերիկացիների սենսացիոն պարտությամբ 1-2 հաշվով:

Առաջին գոլը 10-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց արգենտինացիների ավագ և լիդեր, վերջին տարիներին մոլորակի լավագույն ֆուտբոլիստ բազմիցս ճանաչված Լիոնել Մեսսին, ինչից հետո թվաց, թե հարավամերիկյան թիմը կհաղթի խոշոր հաշվով:

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Սալեհ Ալշեհրին 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Կարճ ժամանակ անց՝ 53-րդ րոպեին, Սալեմ Ավդալսարին երկրորդ գոլը խփեց:

Դրանից հետո արգենտինացիներն անդադար գրոհեցին, մի քանի անգամ չափազանց վտանգավոր պահեր ստեղծեցին, բայց հաջողության չհասան:

Արգենտինայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնություններում չորս անգամ դուրս է եկել եզրափակիչ:

1978 թվականին սեփական հարկի տակ անցկացրած առաջնությունում արգենտինացիները եզրափակիչում հաղթել են Նիդերլանդների թիմին՝ 3-1:

Դրանից հետո երեք անգամ եզրափակիչներում նրանք խաղացել են գերմանացիների հետ: 1986-ին Մեքսիկայում հաղթել են 3-2, 1990-ին Իտալիայում պարտվել են՝ 0-1, ապա 2014 թվականին՝ վերստին 0-1 հաշվով պարտվել են Բրազիլիայում:

XS
SM
MD
LG