Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ղազախստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան, արխիվ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասվում է. - «Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների»:

Նոյեմբերի 20-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներով՝ Տոկաևը ստացել է քվեների 81,31 տոկոսը:

XS
SM
MD
LG