Պաշտոնական Բեռլինը Վարշավային Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր է առաջարկել՝ օգնելու նրան պաշտպանել իր օդային տարածքը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել էր, որ անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո իր հարևանին կառաջարկի լրացուցիչ օգնություն օդային տարածքը պաշտպանելու համար:
«Մենք Լեհաստանին առաջարկել ենք հակաօդային պաշտպանության օգնություն՝ մեր Eurofighters և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով», - ասել է Լամբրեխտը գերմանական թերթերին տված հարցազրույցում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ՆԱՏՕ-ի անդամները սկսեցին ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը Արևելյան Եվրոպայում։ ՆԱՏՕ-ի տասնյակից ավելի դաշնակիցներ՝ Գերմանիայի գլխավորությամբ, հոկտեմբերին նախաձեռնություն են ներկայացրել՝ համատեղ ձեռք բերելու հակաօդային պաշտպանության համակարգեր, ներառյալ՝ Patriot համակարգերը:
«Սառը պատերազմի» տարիներին Գերմանիան ուներ 36 Patriot համակարգ, գրում է Reuters-ը։ Երկիրը ներկայումս ունի 12 նման համակարգ, որոնցից երկուսը տեղակայված են Սլովակիայում: