Մատչելիության հղումներ

Ալիևը շարունակում է սպառնալ ԼՂ բնակչությանը, ՀՀ-ին ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. Միրզոյան


Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա բարձրաձայնել է Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից սկսած, ապա այս տարվա սեպտեմբերի 13-14-ին շարունակված Ադրբեջանի ագրեսիայի հարցը:

«Ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։

Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը», - ասել է նախարար Միրզոյանը։

Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ սահմանին, շեշտել է նա՝ հավելելով, որ չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։

Բաքուն չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների հետ, երեկ հայտարարել էր Ալիևը, քննադատել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ Հայաստանի վարչապետը պնդել էր, թե Ադրբեջանը ցեղասպանություն է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG