Իսրայելի կառավարությունը ողջունում է այդ երկրում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը, Twitter-ում գրել է Իսրայելի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Յաիր Լապիդը։ Բաքվի այս որոշումը Լապիդը պատմական է որակել։
«Ադրբեջանն Իսրայելի կարևոր գործընկերն է։ Այս նշանակալի որոշումը ընդգծում է երկու պետությունների հարաբերություններում առկա խորությունը», - նշված է Լապիդի գրառման մեջ։
Իսրայելի վարչապետը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին կայացված որոշման համար։
Ադրբեջանի խորհրդարանի օրակարգում Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման մասին նախագծի ընդգրկումը, ըստ պատգամավոր Սամեդ Սեիդովի, եղել է Իլհամ Ալիևի նախաձեռնությունը։