Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների պնդմամբ՝ Իրանում հրկիզվել է Խոմեյնիի տուն-թանգարանը


Արխիվ
Արխիվ

Իրանում արդեն երկրորդ ամիսը շարունակվող բողոքի գործողությունների ընթացքում հրկիզվել է Թեհրանի մերձակայքում գտնվող այաթոլա Խամեյնիի տուն-թանգարանը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի ընդդիմադիրների կողմից սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը։

Reuters-ին հաջողվել է տեղորոշել տեսագրությունները՝ պարզելով, որ դրանք իրոք կատարվել են Թեհրանից հարավ գտնվող Խոմեյն քաղաքում գտնվող այն տան մերձակայքում, որտեղ բնակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլա Խոմեյնին։

Իշխանություններին մոտ կանգնած «Թասնիմ» գործակալությունը, սակայն, այս տեղեկությունները հերքում է՝ պնդելով, որ Խոմեյնիի տուն-թանգարանի բնականոն գործունեությունը չի խաթարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG