Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով


Այսօր կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսային բանակցությունները, հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել թե հատկապես ինչ հարցեր են քննարկվել այդ հեռախոսազրույցի ընթացքում։ Պեսկովը նաև տեղեկացրել է, որ այսօր, օրվա երկրորդ կեսին, Ռուսաստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնելու։ Դրա օրակարգը նա ևս չի բացահայտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG