Մատչելիության հղումներ

Ալիև․ «Երեկ մենք Պուտինի հետ կարևոր հարցեր ենք քննարկել»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Սոչի, 31-ը հոկտեմբերի, 2022թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Սոչի, 31-ը հոկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնաբանել է նախօրեին ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսային բանակցությունները։

«Մենք երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերին անդրադառնալու հնարավորություն ունեցանք», - հայտարարել է Ալիևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ «երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրն ու դինամիկան որոշվում են նախագահների կողմից»։

Պուտին-Ալիև հեռախոսազրույցը կայացել էր երեկ երեկոյան՝ Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարություններից մի քանի ժամ անց։ Եվրամիության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել էր, թե միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին Լեռնային Ղարաբաղ է ուղարկել Մոսկվան՝ «հստակ օրակարգով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG