Մատչելիության հղումներ

Վարշավան ուկրաինացի փորձագետներին կընձեռի հրթիռի միջադեպի վայր այցելելու հնարավորություն


Զինվորականները և ոստիկանները քննում են հրթիռի պայթյունի հանգամանքները, Պշևոդուվ, Լյուբլինի մարզ, Լեհաստան,16 նոյեմբերի, 2022թ.
Զինվորականները և ոստիկանները քննում են հրթիռի պայթյունի հանգամանքները, Պշևոդուվ, Լյուբլինի մարզ, Լեհաստան,16 նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայի ներկայացուցիչները, հավանաբար, կստանան Լեհաստանում՝ Լյուբլինի մարզի Պշևոդուվ բնակավայրի տարածքում հրթիռի ընկնելու վայր այցելելու հնարավորություն: Միջադեպի հետևանքով երկու լեհ գյուղացի է զոհվել:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեկ նշել է, որ համաձայնությունը կտրվի, եթե դրան հավանություն տան միջադեպի հանգամանքները քննող երկու երկրները՝ Լեհաստանը և Միացյալ Նահանգները:

«Նախագահ Անջեյ Դուդան առարկություններ չունի ուկրաինացի փորձագետների այցի վերաբերյալ, բայց դա որոշակի ընթացակարգ է ենթադրում և դաշնակիցների հետ համաձայնեցում»,- ասել է Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յացեկ Սիևիերան:

Վարշավան հայտնել է, թե, ամենայն հավանականությամբ, Պշևոդուվ գյուղի ֆերմայի մոտ պայթել է ուկրաինական հակաօդային պաշտպանության Ս-300 տեսակի խորհրդային արտադրության հին հրթիռը, որի թիրախն են եղել Ուկրաինայի ուղղությամբ ռուսների արձակած հրթիռները:

Այդ մասին նախօրեին խորհրդարանում խոսել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:

XS
SM
MD
LG