Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի։
Պուտինը հերթական անգամ ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Էբրահիմ Ռաիսին ողջունել է Իրանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու Ռուսաստանի ցանկությունը և ենթակառուցվածքային կապերի ընդլայնումը, ներառյալ Եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային գծերի ամրապնդումն ու զարգացումը, ինչը խթանում է գործարար հարաբերությունները և տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, հավելում է Իրանի նախագահի աշխատակազմը: