Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Խրամորթի մոտ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, կա տուժած. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ, կա տուժած, հաղորդում է Արցախի ոստիկանությունը:

Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները, ինչի հետևանքով էլ քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել:

«Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը չի մեկնաբանել այս միջադեպը:

Ավելի վաղ էլ Հայաստանի ՊՆ-ն էր տեղեկացրել, որ երեկոյան շուրջ մեկ ժամ կրակոցներ են արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG