Մատչելիության հղումներ

Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատարը լիբերալ թեկնածուն է


Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատարը լիբերալ թեկնածու Նատաշա Պիրք Մուսարն է, այս մասին են վկայում սոցհարցումները։

Հաղթելու դեպքում 54-ամյա նախկին իրավապաշտպանը և փաստաբանը կդառնա Կենտրոնական Եվրոպայում գտնվող փոքր երկրի առաջին կին նախագահը։ Վաղը կայանալիք նախագահական ընտրությունների հաջորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն աջ կենտրոնամետ ուժի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Անջե Լոգարն է։

2 միլիոն բնակչություն ունեցող Սլովենիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է, որը միեւնույն ժամանակ համարվում է երկրի դեմքը։ Նախագահը նշանակում է վարչապետ և Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնց այնուհետև պետք է հաստատի երկրի օրենսդիր մարմինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG