Մատչելիության հղումներ

Բաքուն Իրանի դեսպանին ԱԳՆ է կանչել և իր դժգոհությունը փոխանցել


Ադրբեջանի ԱԳՆ շենքը
Ադրբեջանի ԱԳՆ շենքը

Բաքուն Իրանի դեսպանին կանչել է արտգործնախարարություն և Ադրբեջանի դժգոհությունը և մտահոգությունը փոխանցել իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ տարածվող զրպարտչական արշավի, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների սպառնալից հռետորաբանության առնչությամբ։

Բացի այդ, ըստ Արտգործնախարարության, Բաքուն պահանջել է Իրանից արտահանձնել «Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք երկրի սահմանադրական կարգի դեմ քայլեր են կատարել»։ Անուններ Բաքուն չի տվել։

Երեկ էլ Թեհրանն էր Արտգործնախարարություն կանչել Ադրբեջանի դեսպանին՝ Իրանի հասցեին ադրբեջանցի պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների կապակցությամբ։ Փոխադարձ այս մեղադրանքներից առաջ՝ շաբաթասկզբին, նախագահ Ալիևը Շուշիում հայտարարել էր՝ տարածաշրջանում Ադրբեջանն է թելադրողը, և դա պետք է իմանան նաև նրանք, որ «սահմաններին զորավարժություններ են անցկացնում՝ հօգուտ Հայաստանի»։

XS
SM
MD
LG