Մատչելիության հղումներ

Էրդողանը վերստին պայման է առաջադրում Հայաստան-Թուրքիա կարգավորման համար


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, մինչդեռ դրական պատկեր չկա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անկարան ցանկանում է ընդլայներ բարեկամների այլ ոչ թե թշնամիների շրջանակը։ Բաքվի նկատմամբ Երևանի կողմից ձեռնարկվող քայլերը դրական ազդեցություն կունենան նաև մեր գործողությունների վրա», - պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել Էրդողանը։

Ավելի վաղ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, թե պատրաստ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։

«Ես [Փաշինյանին] պարզ ու հստակ ներկայացրել եմ Անկարայի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի երկխոսությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցված են։ Մենք Երևանից գործուն քայլեր ենք ակնկալում։ Այժմ, սակայն, ես չեմ կարող ասել, որ մենք հասել ենք հարաբերությունների կարգավորման որևէ մակարդակի։ Միայն Հայաստանն է ի վիճակի փոխել իրադրությունը դրական ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով սփյուռքի գործողությունների բացասկան էֆեկտը», - պնդել է Էրդողանը:

«Հայկական սփյուռքը՝ լինի դա Ֆրանսիայում, թե Միացյալ Նահանգներում, դեմ է [թուրք-հայկական] երկխոսությանը, ինչը բացասական ազդեցություն է թողնում ողջ գործընթացի վրա։ Այս պահի դրությամբ, մենք Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բավարար քայլեր Երևանից չենք տեսնում։ Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից: Մենք թշնամիներ չենք ուզում, այլ՝ բարեկամներ», - Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում Սամարղանդ թռիչքից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG