Մատչելիության հղումներ

Յորքշիրում «հավկիթակոծել» են Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդին


Ոստիկանները ձերբակալել են թագավորի վրա հավկիթներ նետած երիտասարդին, Յորքշիր, 9 նոյեմբերի, 2022թ.
Ոստիկանները ձերբակալել են թագավորի վրա հավկիթներ նետած երիտասարդին, Յորքշիր, 9 նոյեմբերի, 2022թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդի և նրան ուղեկցող անձանց վրա այսօր հավկիթներ են նետել:

Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի հյուսիսում գտնվող Յորքշիր ավանում՝ թագավոր Չարլզի և նրա տիկնոջ՝ Քամիլայի արարողակարգային այցի ընթացքում:

Մայթին հավաքված մարդկանց մեծ մասը վանկարկել է «Աստված, պահպանիր թագավորին», և այդ պահին մի երիտասարդ տղամարդ սկսել է հավկիթներ նետել թագավորի վրա: Հավկիթները չեն դիպել միապետին:

Չարլզը և Քամիլան, ով հիմա ունի ամուսին-թագուհու կարգավիճակ, ժպտալով առաջ են անցել:

Ոստիկանները տեղում ձերբակալել են տղամարդուն: Նրա անունը և միապետի վրա հավկիթներ նետելու դրդապատճառները հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG