Անցած օրվա ընթացքում Ուկրաինայում 74 հարված է գրանցվել, որից 58-ը՝ 17 բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին, հաղորդել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ Նիկոպոլում ռուսական արկերը խոցել են տասնյակ բազմահարկեր և առանձնատներ, երկու արդյունաբերական ձեռնարկություններ, հիվանդանոց, դպրոց, ուսումնարան, մեքենաներ և գազատար։
Կրակի տակ են հայտնվել նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները։
Ռուսական կողմը, իր հերթին, հաղորդում է այսօր առավոտյան Ուկրաինայի կողմից հրետակոծությունների, դրանց հետևանքով Դոնեցկում մեկ զոհի և մեկ վիրավորի մասին: