Մատչելիության հղումներ

Մարդատար ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը. կա առնվազն 3 զոհ


Տանզանիական մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վիկտորիա լճում, երբ փորձել է վայրէջք կատարել լճի ափին գտնվող Բուկոբա քաղաքի օդանավակայանում. առնվազն երեք մարդ է զոհվել։

Precision Air չվերթում եղել է 43 մարդ, որոնցից 26-ը փրկվել և տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել են տեղի պաշտոնյաները:

Դեպքի վայրում են փրկարարները և տեղացի ձկնորսները, նրանք փորձում են դուրս հանել ինքնաթիռում գտնվողներին:

Երկրի նախագահը հանդարտություն պահպանելու կոչ է արել՝ շեշտելով, որ փրկարարական գործողությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG