Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ Նիկոլ Փաշինյանն Իրակլի Ղարիբաշվիլիին տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում համատեղ հայտարարություն էր ընդունվել:
Հարևան երկրների գործադիրների ղեկավարները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: