Ռուսաստանը և Ուկրաինան երեկ հերթական անգամ ռազմագերիների փոխանակում են կատարել: Կողմերը միմյանց են փոխանցել 107-ական ռազմագերիների:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսաստանցի 107 ազատված գերիները կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ «նրանք կստանան անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն»:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն ասել է, որ 107 ազատված ուկրաինացի ռազմագերիների թվում են Մարիուպոլում «Ազովստալի» գործարանի համալիրի տարածքում կռված զինծառայողները: