Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ԵՄ ջանքերը


ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ երեկ Բրյուսելում կայացած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպմանը։

«Լավ նորություն է տեսնելու, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ ջանքերը», - գրել է Կոլոմինան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների երրորդ նիստում կողմերը պայմանավորվել են արագացնել հանձնաժողովների աշխատանքներն, ինչպես նաև աշխատանքային կարգով որոշել չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել էին օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

XS
SM
MD
LG